Օսկարի չներկայացված մյուս ֆիլմը. Հովհաննես Իշխանյան
copy image url

Օսկարի չներկայացված մյուս ֆիլմը. Հովհաննես Իշխանյան

Մշակույթ 6 ամիս առաջ - 11:01 19-10-2024
«Հայաստանից Օսկարին ներկայացնելու բացի «1489»-ից ևս մի ֆիլմ ա եղել, որը Օսկար մտնելուց արդեն մեկնարկային ճանաչում ու հաջողություններ ուներ»,-նման կարծիք է հայտնել հասարակական գործիչ, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը.։

Նա մանրամասնում է.

«Վենետիկի փառատոնի «Venice Classics» մրցութային ծրագրում ցուցադրված Zara Jian-ի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Փարաջանով» ֆիլմը:
Իսկ ֆիլմը, որն Օսկարի են ներկայացրել, մեկնարկային ճանաչում չուներ, միայն ուներ կինոակադեմիայի մրցանակներ:

Կինոակադեմիան ունի երկու գործառույթ
1. Անահիտ մրցանակաբաշխությունը
և
2. Հայաստանից Օսկարի ֆիլմ ներկայացնելը

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանից Օսկարի ֆիլմ ներկայացնելը նույնպես կինոակադեմիայի մրցանակ է, ոչ թե կինոոլորտի, մշակույթի զարգացման պետական ռազմավարություն:
Հասկանալի է, որ մարդիկ հուզական կապվածությամբ պաշտպանում են իրեց ընկերոջը, դասախոսին, Օսկարին ներկայացված ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանին:

Բայց վստահաբար նաև հասկանում են, որ ռեժիսորի մասնագիտական կարողությունից և անձնային հատկանիշներից չի առաջացել էս սխալը, և սխալը վերաբերում է ֆիլմերի հանդեպ վերաբերմունքին, ոչ թե ռեժիսորի, և այդ սխալը առաջացել է Հայաստանի անունից Օսկարին ֆիլմ ներկայացնելու ձևի թերություններից:

Ուրեմն Հայաստանի անունից Կինոակադեմիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ ֆիլմ ներկայացվի:
Կինոակադեմիան կարող է թերևս լինել ընտրողներից մեկը, բայց նրան միայն վերապահելով՝ սխալվելու հավանականությունը ձգտում է 100 տոկոսի»։