Ոչ թե շինարարական պիկ է երկրում, այլ շինարարական բարդակ. Սամվել Հակոբյան
copy image url

Ոչ թե շինարարական պիկ է երկրում, այլ շինարարական բարդակ. Սամվել Հակոբյան

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:26 15-10-2024
Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն անդրադարձավ մայրաքաղաքում շինթույլտվությունների խնդրին․ «Խնդրի կորիզն, ըստ ինձ, այն է, որ քաղաքային իշխանությունները չեն կարողանում օգտագործել իրենց զսպողական և վերահսկողական ֆունկցիաները։ Պատճառները կարող են լինել 2-ը․ կամ ունեք հետաքրքրվածություն, կամ էլ ուղղակի չեք կարողանում աշխատել որպես պետական կառույց, որը պարտավոր է վերահսկել և ինչու ոչ, նաև սանկցիաներ կիրառել»։

Սամվել Հակոբյանի խոսքով՝ Երևանում ոչ թե շինարարական պիկ է երկրում, այլ շինարարական բարդակ։

«Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունների հարցում կա կա՛մ կոռուպցիա, կա՛մ անգրագիտություն, բայց երկու դեպքում էլ ոտնահարվում են երևանցիների շահերը»,- նշեց նա։