Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովաթար տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում թիվ 16/1 շենքի դիմաց բախվել են «Honda ENS», «Mitsubishi Airtrack», «Mercedes C180» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: