Թբիլիսյան խճուղում՝ «Litokol»-ի մոտ, բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավոր. shamshyan.com
copy image url

Թբիլիսյան խճուղում՝ «Litokol»-ի մոտ, բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավոր. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 15:23 18-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Litokol»-ի դիմաց բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հվանդանոցներ:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա մի մասին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մի մասին էլ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: