Ինչպես գիտեք բանկերը գովազդի սիրահարներ են: Ինեկոբանկը բացառություն չէ: Վերջինիս հերթական գովազդն այն մասին էր, թե իբր ինչ «հարմարավետ է օդանավակայաններում ժամանակը Ինեկոբանկի Վիզա քարտի հետ միասին անցկացնել: Սակայն, մի կողմ թողնենք հարմարավետության վերաբերյալ Ինեկոբանկի տարօրինակ պատկերացումները և խոսենք գլխավորից:
Ուրեմն, Ինեկոբանկի` հարմարավետության պատկերացումների վերաբերյալ գովազդային նկարում առկա է Ուկրաինայի դրոշը: Չէ, մենք Ուկրաինային դեմ չենք: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի Ինեկոբանկն Ուկրաինայի հետ և ինչու է իր գովազդում օգտագործում Ուկրաինայի դրոշը: Ամենայն հավանականությամբ, Ինեկոբանկն այս հարցերի պատասխանը չունի, քանզի հնչեցված հարցին պատասխանելու փոխարեն բազմաբովանդակ լռում է: Ինեկոբանկի լռությունը բազմապիսի վարկածների գոյության լեգիտիմ հնարավորություն է ընձեռում:
Ըստ վարկածներից մեկի, Ինեկոբանկը մտել է Ուկրաինայի կազմ: Դեռ անհայտ են Ինեկոբանկի «ուկրաինացման» դրդապատճառները, սակայն ակնհայտ է, որ վերջինս սկսել է օգտագործել Ուկրաինայի պետական խորհրդանիշները, օրինակ` դրոշը:
Այսպես շարունակվելու դեպքում, Ինեկոբանկն Ադրբեջանին ֆոսֆորական զենք կվաճառի, Ռուսաստանին պատերազմ կհայտարարի, ՎՏԲ բանկին կհանձնի Ավանի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի իր մասնաճյուղերը և կմտնի ՎՏԲ բանկի Շենգավիթի մասնաճյուղ: