Սևան քաղաքում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում․ shamshyan.com
copy image url

Սևան քաղաքում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 10:53 05-10-2024
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Դոսաֆի» հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Նազարյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: