Կոտայքի մարզում հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի․ shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի․ shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 18:04 07-01-2025
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 1-ին դպրոցի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մարգար Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում