Արտաշատում հրդեհ է բռնկվել «Dodge» մակնիշի ավտոմեքենայում. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Արտաշատում հրդեհ է բռնկվել «Dodge» մակնիշի ավտոմեքենայում. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 12:40 28-08-2024
Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում` «Արտֆուդ» գործարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: