Թել Ավիվի հին քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների վրա․ կան զոհեր
copy image url

Թել Ավիվի հին քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների վրա․ կան զոհեր

Արտաքին 6 ամիս առաջ - 11:23 02-10-2024
Թել Ավիվի Յաֆֆա հին քաղաքում անհայտ անձինք երեկ երեկոյան կրակ են բացել անցորդների վրա։

Իսրայելի ոստիկանությունը սա ահաբեկչություն է որակել։ Բժիշկներն ու լրատվամիջոցները հայտնում են մի քանի զոհերի և վիրավորների մասին։

Ըստ ոստիկանության՝ հարձակվողները երկուսն են եղել, երկուսն էլ «տեղում վնասազերծվել են»։ Ոստիկանությունը հայտնել է չորս զոհի և յոթ վիրավորի մասին։

The Times of Israel-ը, վկայակոչելով Իսրայելի աղետների բժշկության ազգային ծառայությունը, գրում է 8 զոհի մասին։

Իսրայելի շտապօգնության ծառայության գլխավոր տնօրեն Էլի Բինը հայտարարել է, որ կրակոցի երկու դեպք է միաժամանակ գրանցվել, մեկը Երուսաղեմի, մյուսը Գազայի փողոցներում։

Նշվում է, որ գրեթե նույն ժամին Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։