Թել Ավիվի օդանավակայանը գնդակոծություններից հետո վերսկսել է իր աշխատանքը
copy image url

Թել Ավիվի օդանավակայանը գնդակոծություններից հետո վերսկսել է իր աշխատանքը

Արտաքին 3 տարի առաջ - 10:05 12-05-2021

Իսրայելական «7-րդ ալիքը» հաղորդում է, որ Թել Ավիվում Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանը պաղեստինյան հրթիռակոծությունից հետո վերսկսում է իր աշխատանքը:

«Բեն Գուրիոնի օդանավակայանը վերադառնում է աշխատանքի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հարձակման պատճառով օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

Մինչ այդ ՀԱՄԱՍ արմատական շարժման «Իզզեդդին Ալ Կասամի» բրիգադի մարտական թևը հայտարարել է Թել Ավիվի և նրա շրջակայքի ուղղությամբ 130 հրթիռ արձակելու մասին: Հետագայում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ հրթիռակոծելով՝ իր մարտիկները պարտության են մատնել Իսրայելին:

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Երեքշաբթի առավոտյան պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի տարածքի վրա Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան դրան՝ իսրայելցի զինվորականները խոցել են 130 պաղեստինյան ռազմական թիրախներ՝ ոչնչացնելով ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաև "Իսլամական ջիհադի" (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) մարտական ստորաբաժանումների շուրջ 15 անդամների:

Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի կոչ է արել ամրապնդել տարբեր ստորաբաժանումները, պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում:

Ամենից շատ դիտված