Հայկական շախմատի տրիումֆի համաշխարհային արձանագրումը․ պատմական էքսկուրս
copy image url

Հայկական շախմատի տրիումֆի համաշխարհային արձանագրումը․ պատմական էքսկուրս

Սպորտ 6 ամիս առաջ - 21:39 28-09-2024
Հայկական շախմատի պատմական նվաճումների համաշխարհային արձանագրումն էր Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով կայացած միջոցառմանը Հայաստանի տղամարդկանց հավաքականը 100-ամյակի լավագույն թիմ ճանաչելը։ Հայտնում է Շախմատի Հայսատանի ֆեդերացիան։

«Ընդամենը երեք տասնամյակում մեր գրոսմայստերական ընտրանին հասավ այնպիսի տպավորիչ հաղթանակների, որ դրանք ստվերում թողեցին շախմատային երբեմնի գերտերությունների նվաճումները։

Անկախացած Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի տղամարդկանց թիմն առաջին իսկ միջազգային ստուգատեսից մինչև օրս պայքարել է ամենաբարձր տեղերի համար, 1992, 2002 և 2004 թվականների համաշխարհային օլիմպիադաներում նվաճել է բրոնզե մեդալներ, և հենց 2004-ն էր բեկումնային նոր բարձունքների ձգտող հայկական շախմատի համար, երբ փոխվեց ազգային ֆեդերացիայի նախագահը։

Այդ իրադարձությանը հաջորդեցին միջազգային մամուլի բնորոշմամբ Հայկական ոսկե հավաքականի տրիումֆները Թուրինի (2006), Դրեզդենի (2008), Ստամբուլի (2012) օլիմպիադաներում, Նինբոյի (2011)՝ աշխարհի թիմային առաջնությունում։ 2022 թվականի օլիմպիադայում մեր հավաքականը ցույց տվեց առաջին արդյունքը և միայն լրացուցիչ ցուցանիշներով արժանացավ արծաթե մեդալների։ Աշխարհի թիմային առաջնություններում հավաքականն արժանացել է նաև չորս բրոնզե մեդալների (1997, 2001, 2005, 2015), Եվրոպայի թիմային առաջնություններում 1999 թվականին նվաճել է չեմպիոնի տիտղոսը, 2007 և 2015 թթ.՝ փոխչեմպիոնի կոչումը, 1997 և 2023 թթ. արժանացել է բրոնզե մեդալների։

ՖԻԴԵ-ի որոշման տրամաբանությունը հիմնված է այն բացառիկ հանգամանքի վրա, որ թեև օլիմպիադաներում հաղթանակների քանակով Հայաստանը զիջում է միայն այժմ արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ-ին, մեր ընտրանին երբեք խաղացողների հավաքական ներուժով կամ միջին գործակցով չի եղել համաշխարհային ստուգատեսների ֆավորիտն ու հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն մշտապես գրավել է դասակարգվածից ավելի բարձր տեղեր՝ մրցակիցներին գերազանցելով թիմային ոգով ու հաղթողի հոգեբանությամբ, միասնաբար համառ պայքար մղելու հավաքական կամքով։

Սեպտեմբերի 19-ին բուդապեշտյան «հավաստագիրը» նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի 20-ամյա առաջնորդության, հոգատարության ու նվիրումի, նաև վաստակի փաստագրումն էր։ Ոչ միայն հայ առաջատար շախմատիստների տաղանդի ու նվիրումի, այլև Ֆեդերացիայի նախագահի ջանքերի շնորհիվ ազգային հավաքականը հայկական շախմատի անունը հավերժացրեց իմատուն խաղի համաշխարհային տարեգրության մեջ։

Շնորհավորում ենք նրան և բոլորիս տպավորիչ արդյունքի համար, թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի նոր ոգեշնչում մեզ համար՝ հասնելու ավելի մեծ բարձունքների և համազգային նպատակների իրագործման։
🇦🇲 Շնորհավորում ենք նաև մեր մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նշանակալի հաղթանակի մեջ, ցանկանալով նորանոր նվաճումներ՝ ի փառս հայկական շախմատի ու Հայաստանի»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում