Հայաստանի հավաքականները հաղթանակ տարան շախմատի համաշխարհային օլիմպիադայում
copy image url

Հայաստանի հավաքականները հաղթանակ տարան շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Սպորտ 7 ամիս առաջ - 23:08 12-09-2024
Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը:

Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Ամենից շատ դիտված