Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է մոխրացած 2 մարմին. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է մոխրացած 2 մարմին. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 21:56 25-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի (ժողովրդին հայտնի «Մեյմանդար») Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։

Փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են 2 մոխրացած դի։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում