Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին»։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, որը նաև 2 գոլային փոխանցում կատարեց։ Աչքի ընկան նաև գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։ Քեյնը նաև 2 գոլային փոխանցում կատարեց։
«Բավարիան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վերդերը» 10-րդն է՝ 5 միավորով։