Աստղային պատերազմի առաջին արարը․ «Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին
copy image url

Աստղային պատերազմի առաջին արարը․ «Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին

Սպորտ 2 տարի առաջ - 01:58 15-02-2023
Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ - «Բավարիա» և «Միլան» - «Տոտենհեմ» դիմակայությունների առաջին հանդիպումները։

Փարիզի «Պարկ դը Պրենս» մարզադաշտում Մյունխենի «Բավարիան» հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 53-րդ րոպեին խփել է ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը։ Հանդիպման վերջնամասում գերմանական թիմի պաշտպան Բենժամեն Պավարը կարմիր քարտ է ստացել։

Հանդիպման տեսությունը․



Զուգահեռաբար «Միլանը» խաղասկզբում Բրահիմ Դիասի գոլի շնորհիվ հաղթել է «Տոտենհեմին»։

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 8-ին։