Աբսուրդ է, որ ամեն մի անկիրթ, կրիմինալ անցյալով, թմրամոլ ու հոգեկան հիվանդ կարող է դառնալ ու դառնում է ՀՀ ղեկավար
Գործարար Վահե Բալբաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Նույնիսկ միջին օղակի մենեջեր աշխատանքի ընդունելիս պահանջում ենք առնվազն բարձրագույն կրթություն ու աշխատանքային փորձ։ Էմիրաթներում նաև պահանջում էինք հոգեկան առողջության սերտիֆիկատ, կրիմինալ սերտիֆիկատ (Certificate of Conduct) ու թմրամիջոցների թեստ։
Աբսուրդ է, երբ մի ամբողջ երկիր կառավարելու համար ոչ մի նման պահանջ չկա ու ամեն մի անկիրթ, կրիմինալ անցյալով, թմրամոլ ու հոգեկան հիվանդ կարող է դառնալ ու դառնում է Հայաստանի Հանրապետության ղեկավար։
Կարծում եմ, որ Սահմանադրությունով պետք է ամրագրվեն հետևալ պահանջները երկրի բարձրագույն իշխանությանը հավակնելու համար.
1. Կառավարման առնվազն 10 տարվա փորձ;
2. Բարձրագույն կրթություն;
3. Հոգեկան առողջություն;
4. Թմրանյութերից ազատ;
5. Առանց քրեական անցյալի;
6. Ընրհանուր առողջական վիճակ, որը թույլ կտա ստանձնել այս ծանր պարտականությունը;
7. Համապատասխան ֆինանսական վիճակ ու կարողություններ։