Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ Կապանի «Գանձասարը» 2-րդ տուրում ընդունեց Երևանի «Արարատին» և պարտություն կրեց 0:2 հաշվով։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։
Հյուրերի կազմում աչքի ընկան կիսապաշտպան Գոռ Մալաքյանը և կոտդիվուարցի հարձակվող Քրիստ Գուռը։
«Արարատը» երկու հաղթանակից հետո առաջատարն է։ «Գանձասարը» մեկ հանդիպում է անցկացրել։