«Լեռնային Արցախը» հաղթեց «Արարատին»,  «Նոան» շանս չուներ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում
copy image url

«Լեռնային Արցախը» հաղթեց «Արարատին», «Նոան» շանս չուներ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

Սպորտ 2 տարի առաջ - 21:20 09-09-2022
Կայացան ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի երկու հանդիպումներ։

«Արարատ-Արմենիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Նոայի» դարպասը։ Գոլի հեղինակ են դարձել Ագդոն Մենեզեսը, Ռոմերսիոն և Ուգո Ֆիրմինոն։

«Լեռնային Արցախը» Վայքում ընդունել է «Արարատին»՝ հաղթելով 2։1 հաշվով։ Նոմինալ տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Յեյսոն Ռասինեսը, արարատցիների միակ գոլը խփել է Ռազմիկ Հակոբյանը։

«Արարատ-Արմենիան» 13 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, «Լեռնային Արցախը»՝ 10 միավորով 5-րդ տեղ։

Ամենից շատ դիտված