Հայաստանի կառավարությունը որոշել է մարել մինչև 3 մլն դրամ անհուսալի վարկ ունեցողների պարտքերը բանկերին: Մարդիկ դուրս կգան սև ցուցակներից, կշնչեն ազատ, բայց համաձայնեք, այստեղ մի բան այն չէ:
Արմեն Աթալյանը նկատում է՝ պետությունը պետական բյուջեից բանկերին է փոխանցելու 450 մլն դոլարից ավելի փող, որպեսզի ընդհանուր մինչև 3 մլն դրամը չգերանացող վարկային պարտք ունեցողների պարտավորությունները մարվեն:
«Ո՞վ է սրա արդյունքում շահելու: Երևի թե որոշ քաղաքացիներ, որոնք նորից կկարողանան վարկեր վերցնել և օգտվել բանկային ծառայություններից: Իսկ էլ ո՞վ: Բնականաբար բանկերը: Նրանք օդից, այսինքն մեր գրպաններից կես միլիարդ դոլար փող են ստանալու, օդից, քանի որ այդ պարտքերն անհուսալի էին և դրանց վրա վաղուց խաչ էր քաշված: Այս գործողությունը դժվար է նկարագրել այլ կերպ, քան 2026-ի ընտրությունների շեմին պետական մակարդակով ընտրակաշառք»,- նշում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․