Ռուսական զորքերը  ևս 21 կմ-ով առաջ են շարժվել դեպի Ուկրաինայի խորքեր
copy image url

Ռուսական զորքերը ևս 21 կմ-ով առաջ են շարժվել դեպի Ուկրաինայի խորքեր

Արտաքին 3 տարի առաջ - 12:22 12-03-2022
Ռուսական զորքերը ևս 21 կմ-ով առաջ են շարժվել դեպի Ուկրաինայի խորքեր, հերթական ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական գործակալությունը։ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հասել են Նովոդոնեցկոե, Նովոմայորսկոյե, Պավլովկա բնակավայրեր». Ռուսական զորքերի «կրակային աջակցությամբ»՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի կազմավորումները վերահսկողության տակ են վերցրել Վալերիանովկա և Զելյոնի Գայ բնակավայրերը և արգելափակել Նովոանդրեևկան հարավից և արևելքից: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը օդում խոցել են հինգ անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երկու Bayraktar TB-2 Շարքից դուրս են բերվել Վասիլկովոյի ռազմական օդանավակայանը և Բրովարիում Ուկրաինայի զինված ուժերի ռադիոյի և էլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնը ։ Պատերազմական պայմաններում տեղեկությունը ճշտել հնարավոր չէ։
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է անկանոն գնդակոծության մեջ, այդ թվում՝ բնակելի թաղամասերի։
Ռուսաստանն պնդում է, որ կրակում է միայն ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Կոնաշենկովը շաբաթ օրը հայտարարել է, որ «Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում շարքից հանվել են 3491 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ

Ամենից շատ դիտված