Ահավոր վիճակ է․ Ալավերդիում հոսանքի տատանումից բնակիչների կենցաղային տեխնիկան վառվել է․ ՀԷՑ-ը փոխհատուցում է խոստանում
copy image url

Ահավոր վիճակ է․ Ալավերդիում հոսանքի տատանումից բնակիչների կենցաղային տեխնիկան վառվել է․ ՀԷՑ-ը փոխհատուցում է խոստանում

Ներքին 8 ամիս առաջ - 13:30 06-08-2024
«Գիշերը Ալավերդիում հոսանքի տատանում է եղել, ինչի հետևանքով բնակիչների կենցաղային տեխնիկաները փչացել են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ալավերդի համայնքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչներից մեկը։

«Ջեռուցման կաթսա, լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց և այլն, ամբողջ վառվել է, ահավոր վիճակ է։ Սա առաջին դեպքը չէ, մի քանի տարի առաջ ևս նման դեպք էր գրանցեվ, բայց հիմա մասշտաբները անհամեմատ մեծ են»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ նման դեպքերում դիմում են ՀԷՑ և փոխհատուցում են ստանում, բայց այդ գործընթացը կարող է ամիսներ տևել․

«Ժողովուրդը քաշքշոցի մեջ է ընկնում․․․»։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀԷՑ, որտեղից հետևյալը փոխանցեցին։

«Ցանկացած բաժանորդի մոտ, եթե լարման շեղման հետևանքով կենցաղային տեխնիկա է վնասվում, բնականաբար մենք փոխհատուցում ենք, նորոգում ենք այն, եթե նորոգման ենթակա է, եթե նորոգման ենթակա չէ, ապա ֆինանսական փոխհատուցում ենք տրամադրում։ Դա շատ պարզ, արագ տեղի ունեցող գործընթաց է»,- նշեցին ՀԷՑ-ից, ապա հավելեցին, որ քաղաքացիները ընդամենը պետք է դիմում գրեն և նշեն, թե ինչ տեխնիկա է վնասվել։