«Վեոլիա ջրի» մասնագետները կոյուղաջուրը չեն տարբերում․ հակահիգիենիկ վիճակ Ալավերդիում

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:00 08-03-2025
Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տների կողքով ամիսներ շարունակ կոյուղաջրեր են հոսում։

Ներսիսյանների տան պատերն արդեն խոնավացել են։

Օրերը տաքանալու հետ էլ անտանելի է դարձել տարածվաղ գարշահոտությունը, որի պատճառով մարդիկ չեն կարողանում բացել պատուհանները։

Թաղամասի բնակիչները խնդրի լուծման ակնկալիքով դիմել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին և Ալավերդու համայնքապետարանին։

«Վեոլիա ջրի» աշխատակիցները մի քանի անգամ եկել են, արձանագրել՝ խնդիրն իրենց տիրույթում չէ, ասել են՝ դա կոյուղաջուր չէ, ոչինչ չի ձեռնարկում նաեւ Ալավերդու համայնքապետարանը։