Արագածոտնի մարզում բախվել են «Lada»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում բախվել են «Lada»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 17:09 05-08-2024
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Հովիկ Ա.-ի վարած «Lada» մակնիշի և 57-ամյա Հարություն Կ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: