Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 13:02 24-10-2024
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Մովսես Խորենացի փողոցների հատման խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 28-ամյա Ժորա Այվազյանի վարած «Mercedes» և 34-ամյա Սամվել Նավասարդյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ժ. Այվազյանը, նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արփինե Իշխանյանը և «Opel»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Անժելա Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: