Արագածոտնի մարզում Opel-ն ինքնավթարի է ենթարկվել, վարորդը տեղում մահացել է. մեկ այլ Opel էլ բախվել է ինքնավթարի ենթարկված Opel-ին. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում Opel-ն ինքնավթարի է ենթարկվել, վարորդը տեղում մահացել է. մեկ այլ Opel էլ բախվել է ինքնավթարի ենթարկված Opel-ին. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 22:30 14-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արտենի-Արագածավան 4-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Ալբերտ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և ինքնավթարի ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալբերտ Ս.-ն տեղում մահացել է, որից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Սարգիս Մ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ինքնավթարի ենթարկված Ալբերտ Ս.-ի «Opel»-ին։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում