Ինչպես արդեն
հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 28-ին, սպանություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը։ Նա ձերբակալվել է «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով:
Oragir.News-ի տեղեկություններով, քրեական գործով ոչ մի լուրջ զարգացում տեղի չի ունենալու։ Քրեական գործով պետք է ապացուցվի Չաղ Ռուստամի կապը Ֆազի սպանությնան հետ, ինչը, արդեն հայտնի է, իբրև թե չի հաստատվելու։
Զուտ փիար այս գործընթացից կշահեն Ռուստամ Ստեփանյանն ու իշխանությունը․ նախ «Չաղ Ռուստամը» ցույց կտա, որ իբր մաքրվեց մեղադրանքից, իսկ իշխանությունն էլ հերթական բարենպաստ վիճակում կհայտնվի՝ ցույց տալով, որ չվախեցան, բռնեցին «Չաղ Ռուստամին», իսկ քննիչները չկարողացան ապացուցել մեղադրանքը։
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» անունը հաճախ են կապում ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, նշվում է, որ նա Փաշինյանի սանիկ «Շիշ բռնողի»` ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է։