Լիբանանահայուհին հայրենադարձ լինելուց հետո դարձել է խաչքարագործ

Ներքին Մշակույթ 8 ամիս առաջ - 18:55 27-07-2024
Այս պահին Գյումրիում անցկացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի, վաղը մեկնարկող Քաղաքի օրվա շրջանակում Oragir.News-ը զրուցել է լիբանանահայ Նարինե Փոլադյանի հետ, որը 2018 թվականին, տեղափոխվելով Հայաստան, սկսել է զբաղվել խաչքարագործությամբ։

«Նախքան Հայաստան գալը, սեր չունեի խաչքարագործության հետ, բայց գալուց հետո, երբ տեսա արվեստագետների, որոնք պատրաստում են խաչքարներ, շատ ուզեցի սովորել։ Սովերեցի, հիմա էլ ունեմ իմ արվեստանոցը, որտեղ պատրաստում եմ խաչքարներ, հայկական տարբեր զարդանախշեր»,- ասաց Նարինե Փոլադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։