Հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց. Արա Այվազյան
copy image url

Հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց. Արա Այվազյան

Ներքին 3 տարի առաջ - 14:46 06-05-2021

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց:

Նրա խոսքով՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։

Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ, չնայած Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մի մասի վերադարձը, սակայն այսօր գերիների հարցը շարունակում է խիստ արդիական մնալ:

«