Թուրքիայի ԱԽ նիստում կքննարկվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը
copy image url

Թուրքիայի ԱԽ նիստում կքննարկվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը

Արտաքին 8 ամիս առաջ - 11:13 25-07-2024
Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է լինելու։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Կքննարկվեն նաև Հունաստանի հետ հարաբերությունները, հակամարտությունը Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը»,- մեջբերում է հրատարակությունը։