Այսօր կկայանա Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդի նիստը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։
Հաղորդվում է, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերը։ Բացի այդ, Թուրքիայի ԱԱԽ նիստի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր. ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանում և Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունները, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։
Նշվում է նաև, որ նիստի ընթացքում կքննարկվեն նաև հարցեր՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանում՝ մասնավորապես Իրաքում թուրքական զորքերի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես նաև Սիրիայի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության ուժերի դեմ պայքարին վերաբերող հարցեր։
Թուրքական պետական լրատվամիջոցը հայտնում է, որ խորհրդի քննարկման թեմաներից է լինելու նաև Իսրայելի և Պաղեստինի միջև ընթացող պատերազմը։