Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը
copy image url

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Արտաքին 1 տարի առաջ - 15:25 29-11-2023
Առաջիկայում կկայանա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա վերջին նիստը, որը մի շարք հարցերի հետ մեկտեղ կքննարկի նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ նիստը տեղի կունենա Անկարայի նախագահական պալատում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև Գազայում մշտական հրադադարի ապահովման, Պաղեստինին հումանիտար օգնության մատակարարման, հակաահաբեկչական գործողությունների հարցերը։

Ամենից շատ դիտված