Գեղարքունիքի մարզում Mercedes-ը մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին և հայտնվել Սևանա լճի ափին. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Գեղարքունիքի մարզում Mercedes-ը մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին և հայտնվել Սևանա լճի ափին. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:45 07-01-2024
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Զավեն Մ-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։