Առինջ գյուղի սկզբնամասում Opel-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում
copy image url

Առինջ գյուղի սկզբնամասում Opel-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում

Ներքին 2 տարի առաջ - 18:54 14-01-2023
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Առինջ-Գետարգել ավտոճանապարհին, Առինջ գյուղի սկզբնամասում դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Վարդան Վարյանն ու Տիգրան Բունիաթյանը։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։