Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել
copy image url

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Արտաքին 9 ամիս առաջ - 19:12 15-07-2024
Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Ժանդարմները փրկել են հրդեհի անմիջական հարևանությամբ գտնվող մի կնոջ և երկու երեխայի», - տեղեկացնում է հեռուստաալիքը։

Ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը։ Դելիկյոյ շրջանում մի քանի տների բնակիչներ տարհանվել են։ Հրդեհը մարվում է երկու ինքնաթիռով և չորս ուղղաթիռով։