Ավելի քան 3 հազար մարդ տարհանվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեյան դեպարտամենտի ճամբարից արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է RMC ռադիոն։
Հրդեհի ազդանշանը ստացվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Հրդեհը ոչնչացրել է վագոն-տնակներից մեկը և վնասել մի քանի մեքենաներ ու կցասայլ Կանետ-ան-Ռուսիլյոնին մոտ գտնվող ճամբարում: Ուժեղ քամիների պատճառով հրդեհն արագ տարածվել է անտառով և հասել Մար Էստան մշտական ճամբար։
Հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ և մեկ ժանդարմ, երկու հոգի հոսպիտալացվել է։
Երկուշաբթի առավոտյան հրդեհի տարածումը կասեցվել է։