Լիբանանում տղամարդն իր թաղման ժամանակ նստել է դագաղի մեջ
copy image url

Լիբանանում տղամարդն իր թաղման ժամանակ նստել է դագաղի մեջ

Ավելին 3 տարի առաջ - 23:59 02-08-2021

«Մահացած» տղամարդը հանկարծ սկսել է շարժվել, երբ Լիբանանում սգավորները նրա մարմինը բաց դագաղով տեղափոխում էին հուղարկավորության:

Զարմանալի դեպք, որը տեղի է ունեցել Լիբանանի հյուսիսային Բաալբեկ-Հերմել նահանգում, նկարագրում է Daily Star-ը: Հոդվածում նշվում է, որ վշտացած այրին, բազմաթիվ հարազատներ և ծանոթներ հավաքվել էին մահացած տղամարդուն Հերմել քաղաքում հուղարկավորելու համար: Նրանք մահացածի մարմինը տանում էին բաց դագաղի մեջ և հանկարծ նկատել են, որ մահացածը սկսել է շարժվել: