Ով է ում հետևում. Աննան Նիկոլի՞ն, թե՞ հակառակը

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 10:24 05-07-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սոցցանցի իր էջերում տեսանյութ էր հրապարակել՝ այն մակագրելով «աշխատանքն ու մամայությունը»։

Տեսանյութում նաև երևում էր, որ Աննա Հակոբյանը հետևում է, թե ինչպես է Փաշինյանը վարում կառավարության նիստը։

Փաշինյանի աջակիցներից մեկին այս կադրն անտարբեր չի թողել, առանձնացրել է, ռաբիզ երաժշտություն կցել և տարածել համացանցում։

Մի բան, սակայն անհասկանալի է, աջակիցների պատկերացմամբ՝ Աննա Հակոբյա՞նն է այս երգի տակ նայում Նիկոլ Փաշինյանին, թե՞ Փաշինյանն է այս երգի տակ նայում կնոջը։