Օրենքը նրանց համար է, ովքեր ներքևում են․ Աննան ու Ժաննան խախտում են կարգը
copy image url

Օրենքը նրանց համար է, ովքեր ներքևում են․ Աննան ու Ժաննան խախտում են կարգը

Ներքին 2 տարի առաջ - 21:29 12-03-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանն այս կիրակի էլ այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց, որտեղից լուսանկարներ են հրապարակել, նախ՝ աշխատակիցների, ապա հենց թանգարանի ներսից՝ ոսկյա իրերի հետ։

Փառք Աստծո, որ այս անգամ անառակների և առաքինության մասին պետության ղեկին գտնվող զույգը ոչինչ չի գրել, մանավանդ որ տեղը սադրիչ է․ թանգարանի դիմաց տեղադրված է տարբեր մեծության ֆալոսների արձանաշարքը։

Բայց ուրիշ խնդիր կա․ բանն այն է, որ բացի առաջին հարկից՝ թանգարանի մյուս սրահներում լուսանկարելը խստիվ արգելվում է, բայց Աննա Հակոբյանը այդ սրահներից լուսանկարներ է հրապարակել՝ խախտելով ընդունված կարգը։

Ի դեպ, անցած շաբաթ էլ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր այցելել նույն թանգարան՝ ԿԳՄՍ պաշտոնական էջում հրապարակելով բացառիկ ցուցանմուշների լուսանկարներ, որոնք սովորական այցելուների համար արգելված է լուսանկարելը, բայց լուսանկարները տեղադրել էր ԿԳՄՍ պաշտոնական էջում։