Եվրոպան երկու տարում 140 միլիարդ դոլարի սպառազեն է պատվիրել ԱՄՆ-ում. Ստոլտենբերգ
copy image url

Եվրոպան երկու տարում 140 միլիարդ դոլարի սպառազեն է պատվիրել ԱՄՆ-ում. Ստոլտենբերգ

Արտաքին 10 ամիս առաջ - 22:38 17-06-2024
Վերջին երկու տարիների ընթացքում եվրոպական երկրների պաշտպանական ծախսերի երկու երրորդն ուղղվել է ԱՄՆ-ից ստացված նոր պատվերների համար վճարելուն, դրանց ընդհանուր ծավալը հասել է 140 միլիարդ դոլարի:

Այդ մասին այսօր Բրյուսելում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար ղեկավար Յենս Ստոլտենբերգը: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Նրա խոսքով, հիմա ՆԱՏՕ-ի 20-ից ավելի երկրներ ծախսում են իրենց պետական բյուջեների ավելի քան 2 տոկոսը պաշտպանության վրա, և այդ գումարի մեծ մասը վերջին երկու տարիների ընթացքում փոխանցվել է ամերիկյան ռազմարդյունաբերական ոլորտի ընկերություններին՝ ռազմական պատվերների համար: Դա, ըստ գլխավոր քարտուղարի, վկայում է ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի կարևորության մասին:

«Միջմայրցամաքային հրթիռների, ռազմավարական սուզանավերի և միջազգային ահաբեկչության դարաշրջանում Ատլանտյան օվկիանոսը չի կարող պաշտպանել Ամերիկան»,- ասել է նա, նշելով, որ հենց այդ պատճառով են ԱՄՆ-ին պետք ռազմական դաշնակիցներ Եվրոպայում։

«Ես աշխատել եմ ԱՄՆ երեք նախագահների հետ, և նրանք բոլորն էլ աջակցել են ՆԱՏՕ-ին»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկրի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնելու նպատակը դրվել է 2014 թվականին Ուելսում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, և այն ժամանակ որոշմանը հետևել են միայն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Հունաստանը։

Ապա նպատակ է դրվել 10 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ռազմական ծախսերը հասցնել 2 տոկոսին։ 2024 թվականին դաշինքի երկրների երկու երրորդն է կատարել պահանջը, ինչը վկայում է, որ դաինքը խնդիրն ամբողջությամբ չի լուծել: