Ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք. Անի Խաչատրյանը՝ բռնություն կիրառած թաղապետերին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:20 22-11-2023
Երևանի ավագանու նիստի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև «Հանրապետությունից» Անի Խաչատրյանը՝ ասելով, որ չի պատասխանի հնչեցված կարծիքներին՝ հարգելով քաղաքապետին ու ավագանու ինստիտուտը. «Չառիթավորվեն ոչ մեկ. դահլիճում, թե դահլիճից դուրս, ստանալու են համապատասան պատասխան. ինչ կտան, նա կստանան: Վերջում էլ 12 վարչական շրջանների ղեկավարներին՝ ասեմ, ես ձեր ցավը տանեմ, տղերք»:

Հակադարձելով Խաչատրյանին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց․ «Ես էլ ասում եմ՝ ձեր ցավը չտանեմ»։

Հիշեցնենք՝ երեկվա նիստի ժամանակ միջադեպ է գրանցվել ոչ միայն ավագանու նիստի ժամանակ, այլ նաև միջանցքում, որին մասնակցել են մի շարք վարչական շրջանների ղեկավարներ։

Ամենից շատ դիտված