Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Լուսակերտի հատվածում բողոքի ակցիա է իրականացվել։ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները կես ժամ ճանապարհը փակ պահելուց հետո բացեցին։ Քաղաքացիները դժգոհում էին, որ ճանապարհը փակ էր։ Հրմշտոց սկսվեց, ինչից հետո էլ ճանապարհը բացվեց։