ԼՂ-ի հայաթափման հետ մենք կապ չունենք․ Արարատ Միրզոյանը հունից դուրս եկավ
copy image url

ԼՂ-ի հայաթափման հետ մենք կապ չունենք․ Արարատ Միրզոյանը հունից դուրս եկավ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:10 15-03-2024
ԼՂ-ի հայաթափման հետ, իհարկե, մենք կապ չունենք, մենք փորձում էինք այնպես անել, որ ԼՂ-ի հայությունը մնա Լեռնային Ղարաբաղում, իր պատմական բնօրրանում և օժտված լինի անվտանգային երաշխիքներով։ Այս մասին ԱԺ-ում գլխադասային հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, ԼՂ-ի քաղաքական էլիտան, որը զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվանոց իշխանության օժտված մարդուն ուղարկեց և նա ԼՂ-ի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ, սլաքը մի՛ ուղղեք»,- ասաց Միրզոյանը։