Մանկապարտե՞զ ենք խաղալու. Ավինյանը հունից դուրս եկավ

Ներքին 1 տարի առաջ - 10:34 12-03-2024
Երևանի ավագանին միայն 2-րդ անգամից հաստատեց զեկուցվող հարցերի օրակարգը, ինչը ընդդիմադիր խմբակցությունների դժգոհությունն առաջացրեց։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը նշեց, որ հարցը առաջին անգամ դրվեց քվեարկության, այն չանցավ և նոր քվեարկությունը կազմակերպվեց։ Տիգրան Ավինյանը նշեց, որ առաջին քվեարկության ժամանակ բոլորը խոսում էին, այն ընդհատվեց։

Արամ Թորոսյանը շարունակեց դժգոհել, ինչին ի պատասխան քաղաքապետը շարունակեց․

«Պարոն Թորոսյան, հիմա մանկապարտեզ ենք խաղալու, հա՞։ Ուզում եք սեղանին խփեք, ինչ ուզում եք՝ արեք։ Սա ձեր իրավունքն է։ Ուզում եք՝ բոյկոտեք, էդ գործում էլ եք լավ, բայց գիտեք՝ դրա հետևանքը ինչ է լինում։ Բայց ասեմ՝ անկարգապահ լինելու հետևանքն էլ կա մեր կանոնակարգով նախատեսված, ավագանու հարգելի անդամներ»։