Ինքնաթիռը վառվել է օդում

Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:02 12-03-2024
Իվանովսկի շրջանում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ, որում եղել է 15 մարդ։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Իլ-76 ինքնաթիռը վթարի ենթարկվելու պատճառն այն է, որ օդանավի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը բռնկվել է։

Ինքնաթիռում եղել են անձնակազմի ութ անդամ և յոթ ուղևոր։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը մեկնել է դեպքի վայր։

Ինքնաթիռի բոլոր անդամները հայտնաբերվել են մահացած։