Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ «Ժառանգությունը» գումարել է համապետական խորհրդի նիստ
copy image url

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ «Ժառանգությունը» գումարել է համապետական խորհրդի նիստ

Ներքին 1 տարի առաջ - 10:47 11-03-2024
«Ժառանգություն» կուսակցությունը ս․թ․ մարտի 10-ին քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հատուկ նիստ էր հրավիրել:

Կուսակցությունից հայտնում են, որ նիստին մասնակցում էին նաեւ Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք ժամանած շուրջ յոթանասունհինգ պատվիրակներ: Օրակարգում ներհայաստանյան արդի իրավիճակի հրատապ հարցերն էին, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային ռազմավարական զարգացումները:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ քաղխորհրդի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ խորհուրդը քննարկել եւ որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը: