Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի լիագումար նիստ է հրավիրել: Նիստին մասնակցել են երկրի տարբեր մարզերից ժամանած 60 պատվիրակներ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային և ռազմավարական արդի զարգացումները: Այդ մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից։
Կուսակցության համահիմնադիր և քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի համադրմամբ անցկացված նիստում խորհուրդը քննարկել է Հայաստանի գոյութենական ճգնաժամը և որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային և գործառնական ճանապարհային քարտեզը: