Չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ քրեական տարրեր կան. Ավինյան
copy image url

Չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ քրեական տարրեր կան. Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:15 12-02-2024
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանների վերաբերյալ զեկուցվեց, որ արտադրողի կողմից տրվել է տեղեկանք տախտակների մշակման փուլերի վերաբերյալ, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ նստարանները և տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, իսկ որակի վերաբերյալ նշվեց, որ այն չի համապատասխանում պահանջված որակին և գնին:

Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել` դրանք վերականգնելու կամ փոխարինելու համար, նշեց` պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա: Քաղաքապետին զեկուցվեց, որ վերջինս պարտավորվել է 20 օրում վերացնել թերությունները:

«Պետք է խնդրեմ,որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում,որովհետև դուք ունեք աշխատակիցներ, նրանք թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Եթե երևանցիներն ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ չի ուզում մտածել, որ քրեական տարրեր կան, բայց անպատասխանատու մարդիկ չպիտի աշխատեն։

Ամենից շատ դիտված