Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը բարիշեցի՞ն․ «Ֆրինյուզը» վերադարձել է
copy image url

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը բարիշեցի՞ն․ «Ֆրինյուզը» վերադարձել է

Ներքին 1 տարի առաջ - 13:56 09-02-2024
«Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը կրկին եթեր է հեռարձակվում։

«Ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ FreeNews հեռուստաընկերությունը կրկին եթերում է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անվան հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը 1 օրով եթերազրկվել էր Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարների ուշացումների պատճառով, իսկ եթերազրկումն արվել էր Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Oragir.News-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ, թե ինչն է դարձել Նիկոլ Փաշինյանի ջղայնության պատճառը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հին սովորույթի ուժով, Ալեն Սիմոնյանն այցելել է իշխանությունների սրտի «քսակ» Վիգեն Բադալյանին՝ Վիվառոյի Վիգենին և զգալի գումար վերցրել նրանից։ Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մարդը Վիվառոյի Վիգենին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, թե ինչ է պետք անել որոշակի փողի հետ, ինչին ի պատասխան Վիգենն ասել է, թե չի կարող դա անել, որովհետև այդ փողի մի մասն արդեն տվել է Ալեն Սիմոնյանին։