Քանի դեռ Էրդողանն իշխանության ղեկին է, մեր դեսպանը չի վերադառնա Անկարա. Իսրայելի ԱԳ նախարար
copy image url

Քանի դեռ Էրդողանն իշխանության ղեկին է, մեր դեսպանը չի վերադառնա Անկարա. Իսրայելի ԱԳ նախարար

Արտաքին 1 տարի առաջ - 08:38 29-12-2023
Իսրայելի դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրում իշխանության ղեկին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը։

«Քանի դեռ Էրդողանը Թուրքիայում իշխանության ղեկին է, մեր դեսպանը չի վերադառնա Անկարա»,- գրել է նախարարը X-ում:

Ինչպես բացատրել է Քոհենը կից տեսանյութում, Իսրայելի դեսպանին հետ կանչելը «ճիշտ» և «արդարացված» որոշում էր:

Դեկտեմբերի 27-ին Էրդողանը Թուրքիայի մայրաքաղաքում ելույթի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել էր նացիսռական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ։

«Նեթանյահուի գործողությունները տարբերվու՞մ են Հիտլերի գործողություններից: Նա ավելի հարուստ է, քան Հիտլերը: Իսրայելն աջակցություն է ստանում Արևմուտքից, բոլոր տեսակի աջակցությունը գալիս է Ամերիկայից»,- ասել էր Էրդողանը։

Նեթանյահուն ասել է, որ Էրդողանը «վերջինն է, ով կարող է բարոյական խրատ կարդալ մեզ»՝ երկրում քրդերի էթնիկ զտումների և լրագրողների նկատմամբ հետապնդումների ֆոնին:

Ամենից շատ դիտված