Ոչ թե Բայդենը, այլ ռուսաստանցիները պետք է որոշեն, թե ով է ՌԴ-ում իշխանության ղեկին լինելու
copy image url

Ոչ թե Բայդենը, այլ ռուսաստանցիները պետք է որոշեն, թե ով է ՌԴ-ում իշխանության ղեկին լինելու

Արտաքին 3 տարի առաջ - 11:04 27-03-2022
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից hնչեցված Ռուսաստանի իշխանության վերաբերյալ արտահայտությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Վերջերս ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»։
«Դա Բայդենի որոշելիքը չէ: Ռուսաստանի նախագահին ընտրում են ռուսաստանցիները»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի